Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ամենասարսափելին Զինված ուժերը ապամոնտաժող դավաճանական վարչախումբ ունենալն է

Ամենասարսափելին Զինված ուժերը ապամոնտաժող դավաճանական վարչախումբ ունենալն է
07.12.2024 | 20:01

Էրդողանը իր Գենշտաբի ուղիղ ենթակայության ներքո գործող ահաբեկչական խմբերի գրեթե առանց արգելքների ռազմերթը անվանում է «ընդդիմության երթ» ու նշում, որ թիրախը Դամասկոսն է:

Թուրքական TRT-ով ասում են, որ Սիրիան վերցնելուց հետո զբաղվելու են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ով: Հայաստանում, ցավոք, շատերը չեն պատկերացնում, չեն ուզում հավատալ, որ այն, ինչ թուրքերն անարգել, ըստ էության, տարբեր ուժերի թողտվությամբ հիմա անում են Սիրիայում` վաղը շատ հանգիստ կերպով կարող են անել Հայաստանում: Աշխարհը գլոբալ ու արյունոտ վերաբաժանման փուլում է, որտեղ աշխարհաքաղաքական և տարածաշրջաննային ազդեցիկ ուժերը հրով և սրով են լուծում իրենց հարցերը: Թղթերը և դեկլարացիաները այլևս չեն գործում:

Եվ այս արյունոտ վերաբաժանման, տեկտոնական շարժերի մեր համար ամենասարսափելի կետը Հայաստանում թշնամու առջև կզած, պետական ինստիտուտները, Զինված ուժերը ապամոնտաժող դավաճանական վարչախումբ ունենալն է:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ